Լրահոս

20.03.2012 16:51


Շակիրան չի երգի քրդերեն

Շակիրան չի երգի քրդերեն

Վերջերս տարածված լուրերի համաձայն՝ կոլումբացի հանրահայտ երգչուհի Շակիրան պատրաստվում էր երկու քրդերեն երգ կատարել՝«This time of Kurdistan» և «Helebceyi Gul»: Այս մասին հայտնում էին «Kurdistan.ru»–ն և թուրքական մի շարք լրատվամիջոցներ։

Սակայն «Sony Music»-ը, որի հետ պայմանագիր ունի Շակիրան, հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ իրենց նախագծերում նման խոսք չի եղել:

Հոր կողմից ծագումով լիբանանցի երգչուհին այդ երգերով քննադատելու էր Հյուսիսային Իրաքի Հալեփչե քաղաքում Սադամ Հուսեինի կողմից քրդերի դեմ իրականացված կոտորածը:

Այս խորագրի վերջին նյութերը